Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ռուստամ Բադասյանը նույնպես հրաժեշտ կտա աթոռին

Ռուստամ Բադասյանը նույնպես հրաժեշտ կտա աթոռին
24.11.2020 | 13:52

«Հրապարակը» գրում է, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նույնպես, ըստ ամենայնի, հրաժեշտ կտա աթոռին։ Նրան փոխարինողի 3 անուն է այս օրերին շրջանառվում, մեկը՝ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, արդեն հրաժարվել է առաջարկից։

Հիմա իշխանությունն ընտրություն է կատարում 2 կանանց միջև՝ արդարադատության նախկին փոխնախարար, այժմ՝ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի և արդարադատության գործող փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի միջև։ Վարդապետյանը չի պատասխանել թերթի զանգերին, իսկ Գրիգորյանն ասել է. «Խորհուրդ եմ տալիս կապվել Լուսինե Մարտիրոսյանի հետ»:

Դիտվել է՝ 2516

Մեկնաբանություններ